«Ավիտա» ՍՊԸ-ն (այսուհետ Բեռնառաքող), ի դեմս տնօրեն Արևիկ Թարզյանի, ով գործում է համաձայն Կանոնադրության, մի կողմից և << >> (այսուհետ Պատվիրատու), ի դեմս տնօրեն՝, ով գործում է համաձայն Կանոնադրության մյուս կողմից (միասին այսուհետ կողմեր), կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ Պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն պայմանագրով Բեռնառաքողը պարտավորվում է մատուցել Պայմանագրի 1.2 կետում նշված ծառայությունը, իսկ Պատվիրատուն ընդունել այդ ծառայությունը և վճարել Բեռնառաքողին դրա դիմաց` Պայմանագրով սահմանված կարգով:
1.2. Սույն պայմանագրով Բեռնառաքողը պարտավորվում է իրականացնել (կազմակերպել) Պատվիրատուի բեռների ընդունման և նշանակման վայր փոխադրման, առաքման ծառայությունը (այսուհետ Ծառայություն):
1.3. Սույն պայմանագրով բարձման և նշանակման վայր են համարվում Պատվիրատուի կողմից նշված վայրերը, որոնք ամրագրվում են բեռնառաքման հայտերում:
1.4. Սույն պայմանագրով բեռնառաքման արժեքը հաշվարկվում և ամրագրվում է բեռնառաքման հայտերում և հաշվարկային փաստաթղթերում՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին:
1.5. Սույն պայմանագրով Բեռնառաքողի կողմից մատուցվող Ծառայությունը համարվում է պատշաճ մատուցված Բեռնառաքողի կողմից բեռները անվնաս, ամբողջական և ժամանակին նշանակման վայր հասցնելու և Պատվիրատուի կողմից այն ընդունվելու դեպքում:
2. Կողմերի Իրավունքները և Պատասխանատվությունը
2.1. Բեռնառաքողը պարտավորվում է՝
2.1.1. Իրականացնել բեռնառաքումներ համաձայն ներքին և միջազգային բեռնափոխադրումների համար նախատեսված պայմանների, միջազգային ստանդարտների և կոնվենցիաների ՝ միազգային բեռնափոխադրումների կոնվենցիա (CMR) , մաքսային կոնվենցիա TIR գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին, Incoterms 2010:
2.1.2. Բեռնառաքողը իրավունք ունի Ծառայության մատուցման համար ներգրավել երրորդ անձանց (բեռնափոխադրողների) և վերջիններիս գործողությունների կամ անգործության հետևանքով առաջացած վնասների կամ հակասությունների ինչպես նաև բեռնափոխադրման դիմաց վճարման համար Պատվիրատուի առջև պատասխանատվություն կրում է Բեռնառաքողը:
2.1.3. Մաքսային տերմինալում մաքսավորի ներկայությամբ արտաքին զննման ընթացքում արձանագրված կապարակնիքի և բեռնարկղի, բեռնատարի անվնաս լինելու փաստի և սույն պայմանագրի պայմանների խախտման փաստի բացակայության պայմաններում բեռի պակասորդի, վնասվածքի համար Բեռնառաքողը պատասխանատվություն չի կրում, իսկ նշված պայմանների խախտման դեպքում կրում է լրիվ ծավալով նյութական պատասխանատվություն, եթե չի ապացուցում իր անմեղությունը:
2.1.4. Բեռնառաքողը պատասխանատվություն է կրում սույն պայմանագրի կատարման ընթացքում Պատվիրատուի և բեռների հասցեատերերի վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները հրապարակելու կամ երրորդ անձանց փոխանցելու համար:
2.2. Պատվիրատուն պարտավորվում է՝
2.2.1. Բեռնառաքման մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Բեռնառաքողին:
2.2.2. Բեռնառաքման օրվանից երեք աշխատանքային օր առաջ ներկայացնել պատվերների մասին գրություն՝ Բեռնառաքման հայտ, հաստատված կնիքով կամ լիազորված անձի ստորագրությամբ, որտեղ պետք է նշված լինի բեռի տեսակը, քանակը, բրուտո քաշը, բարձման և նշանակման վայրերը, անհրաժեշտ հատուկ ցուցումները, ինչպես նաև բեռնառաքման օրը և արժեքը: Բեռնառաքման հայտը հաստատված է համարվում նաև էլեկտրոնային փոստի միջոցով ստացված համաձայնության, երկկողմ բեռնառաքման տվյալների փոխանակման փաստի հիման վրա:
2.2.3. Բեռնառաքման հայտը հաստատելուց հետո և/կամ տրանսպորտային միջոցը Պատվիրատուի նշած վայր հասնելուց հետո, եթե արդեն ձեռնարկվել է բեռնառաքման գործընթացը և համապատասխանաբար ծախսեր են կատարվել, Պատվիրատուի Ծառայությունից հրաժարվելու դեպքում՝ Բեռնառաքողը իրավունք ունի պահանջել Պատվիրատուից վճարելու միանվագ տուգանք՝ տվյալ հայտում նշված բեռնառաքման արժեքի 30 (երեսուն) տոկոսի չափով:
2.2.4. Պատվիրատուն պարտավոր է ամբողջությամբ փոխհատուցել չնախատեսված ծախսերը, որոնք կարող են առաջանալ Պատվիրատուի փաստաթղթային ոչ ճիշտ ձևակերպումների, բեռների մասին տրամադրված սխալ տեղեկատվությամբ, կամ ավել քաշի դիմաց:
2.2.5. Բեռների բարձման/բեռնաթափման և մաքսային ձևակերպումների համար տրված անվճար ժամանակահատվածը` 48 (քառասունութ) ժամը, գերազանցելու դեպքում Բեռնառաքողը իրավունք ունի Պատվիրատուից պահանջելու տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ վրանային բեռնատարների համար, 75 000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ սառնարան, ջերմային ռեժիմով աշխատող բեռնատարների համար: 48 (քառասունութ) ժամին հաջորդող հանգստյան օրերը և տոնական օրերի դիմաց նույնպես գանձվում է տույժ նույն չափով:
2.2.6 Պատվիրատուն պատասխանատվություն է կրում սույն պայմանագրով ստանձնած վճարման պարտավորության խախտման համար:
2.2.7 Պատվիրատուն իրավունք ունի պահանջել և վճարման ենթակա գումարից գանձել տույժ՝ հայտում նշված բեռնառաքման ժամկետների խախտման համար, յուրաքանչյուր ուշացված օրվա համար փոխադրման արժեք 0,3 տոկոսի չափով, բացառությամբ եթե Բեռնառաքողը ներկայացնում է իր կամ իր անունից գործող անձանց մեղավորությունը բացառող ապացույցներ, բայց ոչ ավել քան բեռնափոխադրման արժեքի քառասուն տոկոսը:
2.2.8 Պատվիրատուն պարտավոր է բեռը ապահովագրել իր միջոցներով՝ ռիսկերից խուսափելու համար:
3. Պայմանագրի արժեքը և վճարման կարգը
3.1. ՀՀ տարածքում Պատվիրատուն վճարումը կատարում է ՀՀ դրամով:
3.2. Յուրաքանչյուր բեռնառաքման արժեք ներառում է հարկերը, ընդհանուր ծառայության վճարը, հաստատվում է հայտով և/կամ էլեկտրոնային